«ԱրմենՏել»–ը հայցում է բաժանորդների ներողամտությունը՝ տեխանսարքության համար

11:14 • 18.05.12

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվել են խնդիրներ ելքային զանգերի հետ:

 

Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ և վթարն արդեն վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է:

 

«Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:

 

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,– ասված է «ԱրմենՏել» ՓԲԸ–ի հայտարարությունում: