«ԱրմենՏելը» դեռ «կախված» վիճակում է
Այսօր վաղ առավոտից խափանված է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) բջջային կապը և մինչև այժմ դեռևս խնդիրը լուծված չէ։ Չնայած առավոտյան մոտավորապես ժամը 10-ին ընկերության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, որ խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ և վթարն արդեն վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է, այնուամենայնիվ մինչ այս պահը այդ հնարավորությունը ընկերության հարյուր հազարավոր բաժանորդներին ընձեռված չէ։ Չնայած ընկերությունից խորհուրդ են տալիս համապատասխան հնարավորության դեպքում միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը, այնուամենայնիվ այդ եղանակով ևս հնարավոր չէ միանալ ցանցին։
Ընկերությունից մեզ պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, քանի որ մամուլի ծառայության մեր ունեցած միակ քաղաքային հեռախոսահամարին պատասխանող չեղավ։









