Գերմանացի պաշտոնյային «վազացրել» են օդանավակայանում` երկսայր կացինը ձեռքին
Գերմանիայի Կանաչների կուսակցության` Բադեն- Վյուրտեմբերգի մասնաճյուղի ղեկավար Քրիս Քյուն «վազվզոցի» մեջ է հայտնվել ձեռքի տարօրինակ ուղեբեռի պատճառով: Ինչպես հայտնում է The Local-ը, Բեռլինի Tegel օդանավակայանի անվտանգության ծառայությունը կտրուկ հրաժարվել է օդանավ թողնել նրան` երկսայր կացինը ձեռքին:
Քյունի արդարացմանը, թե կացինն իրական չէ, այլ թատերային ներկայացումներում օգտագործվող նմանակում,, օդանավակայանի աշխատակիցների վրա ոչ մի ազդեցություն չի գործել: Նա հայտնել է նաև, որ սարսափազդու գործիքը տանում է իր ընկերոջը:
Արդյունքում` Քյունը ստիպված է եղել երկսայր կացինը ձեռքին վազել օդանավակայանի մի ծայրից մյուսը` այն որպես «մարզական սարքավորում» գրանցելու համար, ինչից հետո միայն նրան թույլատրել են հանձնել բեռը: Այս ծառայության համար նա վճարել է նաև 35 եվրո:
Արդյունքում` և Քյունը, և երկսայր կացինը բարեհաջող հասել են Շտուտգարտ:









