Ռուսաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

12:13 • 18.05.12

Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան իրար են բախվել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով զոհվել է «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդն ու նրա ուղևորը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրավապահներին:

 

Պատահարի հետևանքով ևս 2 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Ըստ իրավապահների` «ՎԱԶ- 2106» մակնիշի մեքենայի վարորդը չի զիջել ճանապարհը «ԿամԱԶ»-ին, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը: