Չինաստանում թոշակառուն ընկել է բեռնատարի տակ և ողջ մնացել (տեսանյութ)
Չինաստանի Լեքինգ քաղաքի փողոցներից մեկում ուշագրավ ավտոպատահար է գրանցվել: Չինացի թոշակառուն հանկարծակի վրաերթի ենթարկվելով 20մ երկարությամբ բեռնատարի կողմից, ողջ է մնացել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Տարեց տղամարդը փորձել է անցնել փողոցը, սակայն հետիոտների համար չնախատեսված մասով անցնելիս բեռնատարն առաջ է եկել ու տղամարդուն վրաերթի ենթարկել:
Բարեբախտաբար բեռնատարի անվաբազան բարձր է եղել ու տղամարդուն հաջողվել է անվնաս դուրս գալ դրա տակից, դեմքին մի քանի թեթև քերծվածքներ ստանալով:
Ապշահար հետիոտները շտապել են օգնության, սակայն տղամարդը ոտքի է կանգնել ու շարունակել է ճանապարհը:









