Բրիտանացին կերել է սեփական ուղեղը
Tեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Էնդի Միլնսը կերել է սեփական ուղեղի շոկոլադե կրկնօրինակը, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Միլնսը MRI եղանակով սկանավորել է իր ուղեղը, ապա 3D տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծել է դրա շոկոլադե կրկնօրինակը:
«Նախ, այն պատրաստվում է լատեքսի կաղապարում, որից հետո, դրանում տաք շոկոլադ է լցոնվում: 3 ժամ սառելուց հետո, այն վերածվում է ուղեղի տեսքով շոկոլադե սալիկի»,- ասել է Միլնսը:
Գիտնականը հույս ունի որ սեփական ուղեղն «ուտելու» գաղափարը կոմերցիոն տեսանկյունից շատերին կհատաքրքրի:









