Ռոնալդու. Չեմ սիրում համեմատվել ուրիշների հետ
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի կարող համեմատել իրեն «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսիի հետ, քանի որ նրանք միանգամայն տարբեր գործողություններ են կատարում, սակայն կարծիք է հայտնել, որ այս պահին նա ավելի լավ խաղացող է:
«Երբեմն սա ինձ արդեն ձանձրացնում է: Նրան նույնպես, քանի որ մեզ անընդհատ համեմատության մեջ են դնում: Դուք չեք կարող համեմատել Ֆերարին և Պորշը, դրանք տարբեր շարժիչներ են:
Նա «Բարսելոնայի» համար է անում լավագույնը, իսկ ես` «Ռեալի»: Անհավանական է… Մենք ինքներս գերազանցում ենք մեր իսկ սահմանած ռեկորդները: Երբեմն մտածում եմ, որ երկուսիս միջև մրցակությունը մեզ առաջ է մղում, այդ պատճառով էլ մրցակցությունն այդքան սուր է ստացվում:
Ահա թե ինչու են «Ռեալն» ու «Բարսելոնան» լավագույն թիմերն աշխարհում, քանի որ յուրաքանչյուրը խթան է հանդիսանում մյուսի համար»,- նշել է պորտուգալացին CNN World Sport-ի եթերում:
«Հարցն այն չէ, թե ով է լավագույնը: Ես պարզապես չեմ սիրում համեմատվել ուրիշների հետ: Որոշներն ասում են` ես եմ լավը, ոմանք` նրան են լավագույնը համարում: Սակայն ճիշտ կլինի օրվա վերջում որոշել, թե ով էր լավագույնն այդ պահին, կարծում եմ` այս պահին դա ես եմ»:«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի կարող համեմատել իրեն «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսիի հետ, քանի որ նրանք միանգամայն տարբեր գործողություններ են կատարում, սակայն կարծիք է հայտնել, որ այս պահին նա ավելի լավ խաղացող է:









