Համամասնական ցուցակով ընտրված ՀՀԿ–ականներ ինքնաբացարկի դիմումեր են գրում. Շարմազանով

18:09 • 18.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում, առանց կոնկրետ անուններ նշելու, հաստատեց, որ ինքնաբացարկի դիմումներ են գրում ՀՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված նախարարներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ՝ մարզպետներ, քաղաքապետեր և այլոք:


«Մենք 253 հոգանոց ցուցակ էինք ներկայացրել ԿԸՀ և, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, հնարավոր չէր բոլորին տեղավորել խորհրդարանում, ինչը 131 պատգամավոր ունի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:


ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Tert.am-ին հայտնեց, որ այսօր ժամը 17.00-ի դրությամբ, Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել: