Facebook-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի`Facebook-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է ամերիկյան NASDAQ բորսայում և վաճառքի գինը առաջնային տեղաբաշխման գնից` IPO-ից 10,8%-ով բարձր է եղել, հասնելով 42,1 ԱՄՆ դոլար արժեքի:
Նշենք, որ Facebook-ի բաժնետոմսերի առաջին վաճառք պետք է մեկնարկր այսօր Երևանի ժամանակով ժամը 19:00, սակայն սկզբում մոտ 2 ժամ հետաձգվեց: Այս մասին հաղորդում է Bloomberg TV հեռուստաալիքը:
Ամենայն հավանականությամբ հետաձգումը կապված է տեղնիկական խնդիրների հետ, քանի որ չափազանց շատ ներդրողներ են ցանկացել մասնակցել համացանցային հսկայի արժեթղթերի առուվաճառքին: Թե երբ կսկսվի վաճառքները դեռ անհայտ է:
Մայիսի 17-18-ի գիշերը պարզ դարձավ, որ Facebook սոցիալական ցանցի մեկ բաժնետոմսի գինը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելիս կկազմի 38 ԱՄՆ դոլար: Ինչը նշանակում է, որ ամբողջ սոցիալական ցանցը գնահատվել է ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ բաժնետոմսի 38 դոլար գնի պարագայում Facebook-ը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնելիս 18,4 մլրդ դոլար եկամուտ կստանա:
Բայց քանի որ վաճառքի հենց սկզբից մետ 11%-ով բաժնետոմսերի գինն աճեց, ապա ակնհայտ է դառնում, որ ընկերության գինը նույնպես ներկայում գնահատվում է ավելի քան 110 մլրդ ԱՄՆ դոլար:









