Արմավիրում հրդեհը մահվան պատճառ է դարձել

11:36 • 18.05.12

«Արտակարգ ալիք»-ը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Գայի փողոցի թիվ 15 տանը:


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին:

Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել 1924 թ. ծնված Իսրայել Հովսեփյանի դին: