Պատահմամբ հարստացած նորզելանդուհին դատապարտվել է խարդախության համար

17:09 • 18.05.12

Բանկային սխալի պատճառով հարստացած Նոր Զելանդիայի բնակչուհի Կառա Հարինգն այսօր մեղավոր է ճանաչվել իր նկատմամբ առաջադրված կողոպուտի, մեքենայության, ապօրինի ճանապարհով միջոցների լվացման և այլ մեղադրանքներով, հայտնում է Associated Press-ը:

 

2009թ.-ին Հարինգը նորզելանդական բանկերից մեկից մոտ 8 մլն դոլարի վարկ էր ստացել, չնայած որ ցանկանում էր 100 անգամ պակաս գումար ստանալ: Կատարվածը գիտակցելով` նա գումարը բաժանել ու փոխանցել էր մի քանի բանկային հաշիվների վրա, ինչից հետո իր սիրեկանի հետ մեկնել Չինաստան:

 

Այնտեղ նրանից երեխա ունենալուց հետո, վերադարձել է հայրենիք, որտեղ էլ իսկույն ձերբակալվել է ու ուղարկվել դատարան: Ազատազրկման չափը դատարանը կհայտնի օգոստոսին: Ինչպես գրում է The New Zeland Herald-ը, մինչ այդ, նա գրավի դիմաց ազատ է արձակվել:


Հրատարակության տվյալներով` գողացված միջոցները բանկին վերադարձնել չի լինի, քանի որ Հարինգն ու նրա սիրեկանը միլիոնները վատնել են խաղատներում: Նոր Զելանդիայի իշխանությունները նաև հասել են նրան, որ Հոնգկոնգն արտահանձնի նաև կնոջ սիրեկանին: Նա նույնպես կկանգնի դատարանի առաջ: