Սաուդիան Արաբիայում արգելվել են Գրիգորյան օրացույցն ու անգլերենով հաղորդակցությունը

18:23 • 18.05.12

Սաուդյան Արաբիայի բոլոր պետական և մասնավոր կառույցներում արգելվել է նոր տոմարի` Գրիգորյան օրացույցի կիրառումը պաշտոնական փաստաթղթերում, տեղեկացնում է Gulfnews կայքը:

Արգելք է սահմանվել նաև հյուրանոցներում և ընկերություններում անգլերենով հաղորդակցվելու վրա:

«Այսօրվանից սկսած բոլոր նախարարություններն ու ինստիտուտները պետք է օգտագործեն բացառապես արաբական օրացույց »,- հայտարարել է Սաուդիան Արաբիայի ներքին գործերի նախարարը, ում պնդմամբ որոշումը կայացվել է Իսլամական օրացույցն ու արաբերենը պահպանելու նպատակով:

 

Պաշտոնյայի պնդմամբ` որոշման համար պատճառը որոշ նախարարությունների կողմից Գրիգորյան օրացույցի «անհարկի» ու հյուրանոցներում, որպես շփման լեզու անգլերենի օգտագործումն է: