ՀԴԿ-ն ընկճված չէ. Արամ Գյուրջյան
Թեև 2012թ մայիսի 6-ի ՀՀ խորհրադարանական ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բավարար ձայներ չհավաքեց խորհրադարան մտնելու համար, բայց այսօր ամենևին ընկճված չէ: Հրավիրված մամուլի ասուլիսին այսօր ասաց ՀԴԿ խորհրդի անդամ Արամ Գյուջյանը:
«Մենք հասկանում ենք, որ հասարակությունը անզոր գտնվեց քաղաքական ուժերի նկատմամբ: Քաղաքական ակտիվության համար խորհրդարանում գտնվելը միակ նախապայմանը չէ: Մեր ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ շարունակվելու է նաև ընտրություններից հետո»,- ասաց նա:
Արամ Գյուրջյանը ՀԴԿ-ի հիմանական քայլը համարում է հենց քաղաքական ուժերի և ժողովրդի միջև փոխադարձ կապ ստեղծելը և վստահ է, որ այն ուժը, որ ինքն է ներկայացնում, անելու է ամեն ինչ, որպեսզի այդ երկխոսությունը կայանա:
Հարցին, թե հնարավոր է, որ ՀԴԿ-ն համագործակցի որևէ ուժի հետ, Արամ Գյուրջյանը նշեց, որ իրենց դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել ցանկացած ուժի հետ, սակայն այդ միավորումը կլինի միայն ծրագրերի շուրջ:
«Ով պատրաստակամություն կունենա ծրագրի իրականացման համար միանալ, մենք պատրաստ ենք: Այս պահին այդպիսի ուժ չեմ կարող մատնանշել, բայց չեմ կարող բացառել ապագայի համար»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, նա նշեց, որ դեռևս ՀԴԿ-ն իր կուսակցության ներսում վերլուծություն չի արել և չի կարող ասել, թե ում կսատարի:









