ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան

17:53 • 18.05.12

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքն այսօր ժամը 16:00-ին դիմել է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով:
Այս մասին Tert.am-ին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: