Hewlett-Packard-ն աշխատանքից կազատի շուրջ 30 հազ աշխատակցի

12:59 • 18.05.12

Տեխնոլոգիական ոլորտի առաջատար Hewlett-Packard ընկերությունում զանգվածային կրճատումներ են սպասվում, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

 

Աշխատանքից կազատվի շուրջ 30 հազ աշխատակից: HP-ի գործադիր տնօրեն Մեգ Ուայթմանը հաջորդ շաբաթ կքննարկի ընկերությունից աշխատակիցներին հեռացնելու հարցը:

 

Վերլուծաբանների կարծիքով` խորհրդակցության ժամանակ նախանշված կրճատումները կկայանան ոչ թե ընկերության բաժնետերերին գոհացնելու, այլ անհրաժեշտ ներդրումներ ստանալու համար:

 

HP-ի Կալիֆորնիայի գրասենյակն այս տարվա առաջին եռամսյակում 44%-ի չափով շահույթի անկում է գրանցել:

 

Նշվում է, որ կրճատումները միանգամից չեն արվի, այլ կընթանան ողջ տարվա ընթացքում: