Բրիտանացին վաճառում էր մարդկային սաղմեր՝ սև մոգության համար

20:25 • 18.05.12

Այսօր Թայլանդի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Չոու Հոք Քուենը ՝ տապակած մարդկային սաղմեր վաճառելու մեղադրանքով, որը պետք է օգտագործվեր սև մոգության մեջ: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
 

Սև մոգությամբ զբաղվողները հավատում են, որ ոսկե փաթեթի մեջ փաթեթավորված չծնված երեխաները հաջողություն են բերում: Քուենը ձեռք էր բերել դրանք 6,500 դոլարով՝ Բանկոկում և պատրաստվում էր վաճառել 38,400 դոլարով:
 

Նշենք, որ Թայլանդում սև մոգությամբ զբաղվողները կատարում են մի ծիսակարգ՝«Kuman Thong» անունով, որի ընթացքում մահացած սաղմերը վիրաբուժական եղանակով հեռացվում են մայրական արգանդից, այնուհետև տապակվում են և փաթեթավորվում ոսկե ծածկույթով: