Իտալիան Հնդկաստանից հետ է կանչում իր դեսպանին իտալացի պահնորդների գործի պատճառով
Իտալիան հետ է կանչում Հնդկաստանից իր դեսպանին խորհրդակցության համար՝ կապված «Էրիկա Լեսկի» լցանավի իտալացի երկու պահնորդների հետ, ովքեր մեղադրվում են հնդիկ երկու ձկնորսների սպանության մեջ: Այս մասին, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարություն է տարածել Իտալիայի ԱԳՆ-ն:
«Նյու-Դելիում Իտալիայի դեսպանը հետ է կանչվել Հռոմ՝ ձկնորսների սպանության գործի վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելու համար», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Երկու պահնորդներն էլ Հնդկաստանում կալանքի տակ են:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին Կերալա նահանգի ափերի մոտ: Իտալական լցանավի պահնորդները հնդկական ձկնորսական նավը ծովահենների նավի հետ են շփոթել և կրակ են բացել ձկնորսների ուղղությամբ: Դրա հետևանքով երկու ձկնորսներ զոհվել էին:
Հնդիկ իրավապահները պնդում են, որ քանի որ հնդկական նավը 100 մետր հեռավորության վրա էր լցանավից և անձնակազմի համար վտանգ չէր կարող ներկայացնել, և ուրեմն իտալացիները չպետք է կրակ բացեին նրանց ուղղությամբ:









