Նիգերի երեխաները սովից մահանում են. Save the Children
Միջազգային Save the Children մարդասիրական կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Նիգերի Հանրապետությունում հրատապ միջամտութուն է պահանջվում մանկական մահացության խնդրին, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Կազմակերպության տվյալներով` երկրում բազմաթիվ երեխաներ են մահանում սովից:
Save the Children-ը ավելի վաղ բազմիցս նախազգուշացրել է, որ բերքի սակավության պատճառով երկրում սննդամթերքի գնաճ է սկսվել, ինչն էլ ճգնաժամային իրավիճակի է հանգեցրել:
Օգնության կարիք ունի ավելի քան 6 մլն բնակիչ: Մարդասիրական ընկերությունը հաղորդում է, որ պարենային ճգնաժամը սկսել է տարածվել հարևան երկրներում:









