Նիժնի Նովգորոդում թուրք ահաբեկիչ է ձերբակալվել
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի Սաչլը Հաքանը, ով միջազգային հետախուզման մեջ էր գտնվում 1996թ.-ին Թուրքիայի Ֆատսա քաղաքում «Կոմերցիոն» բանկի առջև տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեղադրանքով, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հաքանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարավել այս տարվա մարտին, և նա, իմանալով այդ մասին, հաճախ փոխել է իր բնակության վայրերը:
Ռուս իրավապահներին հաջողվել է պարզել թուրք ահաբեկչի բնակության վայրը և ձերբակալել հենց իր տան դռան մոտ: Թուրք իրավապահներն արդեն տեղեկացված են ահաբեկչի ձերբակալման վերաբերյալ:









