Իտալացիները Միշել Օբամային 1400 տարվա ձիթենի են նվիրել

12:11 • 18.05.12

Իտալիայի Լեչե մարզի իշխանությունները 1400 տարվա պատմություն ունեցող ձիթենի է նվիրել ԱՄՆ-ի Առաջին տիկին Միշել Օբամային, գրում է AFP-ն:

 

Տիկին Օբաման այս յուրահատուկ նվերին է արժանացել առողջ կենսակերպի և սննդակարգի իր ակտիվ քարոզի շնորհիվ:

 

Հնագույն ձիթենու բնի տրամագիծը 14 մետր է, և այն տարեկան մոտ 600 ձիթապտուղ է տալիս: Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի առաջին տիկինը ծառը կտնկի Սպիտակ տան այգում: 
 

Բացի այդ, մարզը խոստացել է այս աշնանից սկսած ամեն տարի 100 լիտր մաքուր ձիթայուղ ուղարկել Սպիտակ տուն: