Երկու մարդ հոսպիտալացվել է դեղորայքային թունավորումով

11:35 • 18.05.12

Դեղորայքային թունավորումով՝ մայիսի 17-ին ժամը 11.11-ի սահմաններում, «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 20 շենքի 17-րդ բնակարանի բնակչուհի` 1996 թ. ծնված Ռիմա Թովմասյանը:

 

Արտակարգ ալիքին «1-03» ծառայությունից հայտնել են, որ բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում ևս դեղորայքային թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Քանաքեռի 11-րդ փողոցի թիվ 2/2 տան բնակչուհի` 1995 թ. ծնված Անահիտ Գալուստովան:

 

Ըստ բժիշկների`տուժածի առողջական վիճակը բավարար է: