Պրիմորիեում զինամթերքի պահեստ է այրվում. տարածքի բնակիչները տարհանվել են

14:28 • 18.05.12

Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի շրջանում` Պաշտպանության նախարարության պահեստում, որտեղ պահվում են 100 միլիմետրանոց ռումբեր, այսօր հրդեհ է բռնկվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հրդեհի հետևանքով սկսել է  պայթել պահեստավորված զինամթերքը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, միջադեպի հետևանքով տուժել է 2 մարդ:



Պահեստը գտնվում է Վլադիվոստոկից 280 կմ հյուսիս- արևելք և Սունգաչ բնակավայրից 7 կմ հեռավորության վրա: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել հնարավոր կլինի միայն, երբ ավարտվի զինամթերքի ճայթյունը:

 

Մոտակա Դուխովսկոե ու Սունգաչ բնակավայրերից տարհանվել է 700 մարդ: