Պուտինը պետական բարձր պաշտոնի է նշանակել իր դեմ ցույցերը ցրել ցանկացող բանվորին

18:28 • 18.05.12

Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Նիժնի Տագիլի «Ուրալվագոնզավոդ» գործարանի աշխատող Իգոր Խոլմանսկիխին պետական բարձր պաշտոնի է նշանակել` մասնավորապես որպես Ուրալի շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ, հաղորդում է Associated Press-ը:

 

Պուտինը նշել է, որ այդ պաշտոնը նրան կօգնի պաշտպանել տեղի աշխատողների շահերը:

 

Խոլմանսկիխը հայտնի դարձավ նրանից հետո, երբ հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում քննադատել էր Պուտինի նախագահության դեմ անցկացվող ցույցերի մասնակիցներին: Նա նշել էր, որ հարկ եղեծ դեպքում ինքն ու իր գործընկերները կարող են «մաքրել» փողոցները ցուցարարներից, եթե ոստիկանությանը դա չհաջողվի: