Հորդառատ անձրևները ողողել են վրացական Ռուսթավիի կենտրոնական ճանապարհը
Այս գիշեր հորդառատ անձրևները ողողել են Վրաստանի Ռուսթավի քաղաքի կենտրոնական ճանապարհը, հայտնում է Trend-ը: Իագլուջա լեռից հոսող ջուրը կուտակվել է քաղաքի կենտրոնական փողոցում, մասնավորապես` Բարեկամության պողոտայում ու Շարթավա փողոցում գտնվող «Ռուսթավի» հյուրանոցի մերձակա տարածքում:
Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ողողվել են տարածքի բոլոր շինությունների առաջին հարկերն ու նկուղները: Բնակչությանը հասցված նյութական վնասի չափը դեռ հայտնի չէ:
Հորդառատ անձրևների հետևանքով տուժել է նաև Կախեթիի Գուրջաանի քաղաքը: Տարերքը վնաս է հասցրել ոչ միայն տներին, այլև ցանքատարածություններին:
Վթարային աշխատանքներին ներգրավվել են հրշեջ- փրկարարական ծառայության ջոկատները:









