Եղբայրական կապեր՝ Ռոման և Դիլիջան քաղաքների միջև

16:54 • 18.05.12

Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը մայիսի 17-ին ստորագրել են երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր:

 

Ըստ ԱԳՆ հաղորդագրության այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի և Հայաստանի քաղաքների միջև:

 

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն մշակույթի, գիտության, գեղարվեստի եւ սպորտի բնագավառներում, զբոսաշրջության զարգացման ծրագրերի կազմում, երկու քաղաքների բնակչության միջեւ տարաբնույթ կապերի հաստատում, համատեղ միջոցառումների կազմակերպում, երիտասարդության շրջանում համագործակցության ծրագրերի իրականացում եւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում:

 

Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

 

Քաղաքների եղբայրացման մասին պայմանավորվածությունը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ռումինական Պիտեշտ, Ռոման, Ֆոկշան, Գեռլա, Դումբրավեն եւ Ֆրումոասա քաղաքների քաղաքապետներն այցելել էին Հայաստան եւ ծանոթացել Գյումրի, Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան եւ Այրում քաղաքներին:


Քաղաքապետեր Լեորենաուն եւ Սանթրոսյանը, ինչպես նաև դեսպան Գասպարյանը, Քաղաքային այգում Մանկական քաղաքի բացման արարողությանը հայտարարել են, թե հայկական հազարամյա ներկայությունից հետո երկու ժողովուրդների միջև այժմ բարեկամության եւ համագործակցության նոր էջ է բացվում: