Գալուստ Սահակյանն ամեն ինչից տեղյակ է, սակայն իրեն թույլ չի տա ոչինչ ասել, բայց ասաց, թե ինչու երեկ չկար Հովիկ Աբրահամյանը

15:20 • 18.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի համար ամեն ինչ պարզ է, և նա տեղյակ է, թե ով որտեղ է պաշտոնավարելու հետագայում, սակայն վերջինս այս պահին ոչինչ չի ցանկանում ասել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գալուստ Սահակյանը:

 

«Ւնձ համար ամեն ինչ պարզ է, սակայն գիտեք ես ինձ թույլ չեմ տա ոչինչ ասել: Պետք է ասեմ, որ այս պահին, իմ կարծիքով, կտրուկ փոփոխություններ պետք չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ինչո՞ւ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա չէր ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես նոր դա էի մտածում, որ մենք հիվանդանալու իրավունք էլ չունենք: Հովիկ Աբրահամյանը անկողնային հիվանդ է, և առաջիկայում, երբ վերջինիս առողջությունը լավանա, կկարողանա աշխատանքի գալ և նրան կտեսնեք»:

 

Գալուստ Սահակյանը նշեց նաև, որ Հովիկ Աբրահամյանը հետագայում ՀՀ կառավարման համակարգում ունենալու է բարձր դերակատարում, սակայն թե որտեղ, դա դեռ չի ցանկանում նշել:

 

ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանն էլ մի առիթով ասել էր, որ եթե ՀՀԿ-ին շատ խնդրեն նոր կոալիցա կկզամեն, Tert.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն շատ է խնդրել, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ անհատների ասածները չեն վերաբերվում կուսակցության կարծիքի հետ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որից հետ քննարկվում է ապագա կառավարության և խորհրդարանի կազմերի հարցերը: Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կոալիցա կազմել-չկազմելու հարցը: