Սարկոզին հեռանում է քաղաքականությունից
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այլևս չի մասնակցի երկրի քաղաքական կյանքին: Այս մասին հայտարարել է Սարկոզիի նախկին հատուկ խորհրդական Անրի Գենոն:
«Սարկոզին հստակ հասկացնել է տվել, որ դադարում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ»,- Radio Classique ռադիոկայանի եթերում ասել է նախկին խորհրդականը: Նրա խոսքով` Սարկոզին չի ցանկանոմ այլևս զբաղեցնել պետական պաշտոններ ու իր թեկնածությունն առաջադրել որևիցե ընտրություններում:
5 տարի Սարկոզիի հետ աշխատած խորհրդականն ընդգծել է նաև, որ նախկին նախագահը ռևանշիստական տրամադրություններ չունի:
Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն` Սարկոզին, հավանաբար, կընդգրկվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կազմում:









