Թուրքմենստանում ավելի քան 1000 բանտարկյալներին համաներում է շնորհվել

17:02 • 18.05.12

Թուրքմենստանում Վերածննդի ազգային տոնի կապակցությամբ երկրի 1000-ից ավել ազատազրկվածներին` այդ թվում նաև 35 օտարերկրյա քաղաքացիներին համաներում է շնորհվել, գրում է The Jerusalem Post-ը:

 

Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուխամեդովը հայտարարել է, որ համաներում ստացած մարդիկ կարող են վերամիավորվել իրենց ընտանիքների հետ, ինչպես նաև հրամայել է նրանց բոլորին աշխատանքով ապահովել:

 

5.5 մլն բնակչություն ունեցող Թուրքմենստանը մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խմբերի կողմից պարբերաբար բնորոշվում է որպես աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից մեկը: