Բրիտանացիները շնաձկանը բուսակեր են դարձրել
Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքի «Ծովային կյանքի» կենտրոնի աշխատակիցներն իրենց հաստատությունում պահվող փոքրիկ շնաձկան կյանքը փրկելու համար ստիպված են եղել նրան մեծ քանակությամբ սպտակուցներ տալ, տեղեկացնում է ITVNews-ըը:
Ֆլորիդայից բերված Ֆլորանս անունով շնաձուկն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Նրա բերանի խոռոչում բազմաթիվ վերքեր են եղել, ինչը խանգարել է սնվել ատամներով:
«Մենք նրան վարունգ ու կաղամբի թերթիկներ ենք տվել»,- ասել է կենտրոնի աշխատակիցը, հավելելով, որ սկզբում է շնաձուկը հրաժարվել այն ուտելուց, սակայն հետագայում աստիճանաբար սովորել է:
Այսպիսով, Ֆլորենսը դարձել աշխարում առաջին բուսակեր շնաձուկը:









