Ադրբեջանում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Մայիսի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:47-ին, Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք, Վրաստանի սահմանի մոտ, Հայաստանի ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Ադրբեջանական ANS հեռուստաալիքի հաղորդմամբ, Զակատալա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գրանցվել է 2 ստորգետնյա ցնցում 6.0 մագնիտուդով, որոնք տևել են մոտ 5 վայրկյան:
Երկրաշարժների արդյունքում բնակելի տներ են քանդվել, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Ստեփանակերտ և Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ:









