Հնդկաստանում մուսուլման ուխտավորների ավտոբուս է պայթել
Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում մուսուլման ուխտավորներին Աջմերի սրբավայր տեղափոխող գերբեռնված ավտոբուս է պայթել, տեղեկացնում է Dawn-ը: 16 մարդ զոհվել է, 2 տասնյակից ավելին՝ վնասվածքներ ստացել, ընդ որում՝ 9-ը՝ ծանր:
54 նստելատեղով ավտոբուսում 78 ուղևոր է եղել: Պայթյունի պատճառը ավտոբուսում առկա կերոսինի և կենցաղային գազի տարաներն են եղել:
Ավելի շատ զոհերից հաջողվել է խուսափել, քանի որ ուղևորներին հաջողվել է դուրս գալ հետևի դռնից:
Նահանգի աշխատանքի նախարարն ասել է՝ Հնդկաստանում սովորույթ է, որ ճամփորդները ուղևորության ընթացքում պատրաստեն իրենց ուտելիքը:
Աջմերում է գտնվում 13-րդ դարի սուֆիական Մոյնուդին Չիշտիի դամբարանը, որի հիմնած կրոնական ուխտը լայն տարածում ունի Հնդկաստանում ու Պակիստանում:









