Թուրքիայում աշխատանքից կազատեն «ալկոհոլ ընդունած» լինելու համար
Թուրքիայի Խորհրդարանը ծրագրում է փոփոխություն մտցնել երկրի Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածում՝ ամառային արձակուրդներից առաջ, հայտնում է Hurriyet-ը:
Նոր օրենքը հնարավորություն կտա գործատուին աշխատանքից ազատել այն աշխատակցին, որը աշխատանքի կգա «ալկոհոլ ընդունած» վիճակում: Նախկինում օրենքում խոսվում էր «գինովցած» լինելու մասին: Փոփոխություններից հետո աշխատակիցը կհեռացվի առանց վճարման:
Հարցը թեժ քննարկումների առարկա է դարձել թուրքական քաղաքական ուժերի շրջանակներում: Օրենքին դեմ հանդես եկողները պնդում են, թե «ալկոհոլ ընդունած» կարելի է համարել անգամ նախորդ օրը խմած մարդկանց, որոնց արյան մեջ ալկոհոլի որոշ տոկոս պահպանվում է նաև հաջորդ օրը:









