Սեբալյան հրապարակեց Արգենտինայի հավաքականի կազմը

12:16 • 19.05.12

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սեբալյան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն ԱԱ-2014-ի ընտրական փուլի` Էկվադորի հետ հանդիպմանը (հունիսի 2), ինչպես նաև Բրազիլիայի հետ ընկերական խաղին (հունիսի 9):

Կամզում ընդգրկվել են հետևյալ լեգեոներները`

Դարպասապահ` Սերխիո Ռոմերո («Սամպդորիա», Իտալիա)

 

Պաշտպաններ` Մարկոս Ռոխո («Սպարտակ», Ռուսաստան), Պաբլո Սաբալետա («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Մատիաս Ռոդրիգես («Ունիվերսիադա դե Չիլի», Չիլի), Էսկելեյ Գարայ («Բենֆիկա», Պորտուգալիա), Ֆրեդերիկո Ֆերնանդես, Ուգո Կամպանյարո (2-ն էլ «Նապոլի», Իտալիա)

 

Կիսապաշտպաններ` Խավիեր Մասկերանո («Բարսելոնա», Իսպանիա), Ֆերնանդո Գագո («Ռոմա», Իտալիա), Խոսե Սոսա («Մետալիստ», Ուկրաինա), Մաքսի Ռոդրիգես («Լիվերպուլ», Անգլիա), Պաբլո Գինսյաու («Ինտերնասիոնալ», Բրազիլիա), Էդուարդո Սալվիո («Ատլետիկո», Իսպանիա)

 

Հարձակվողներ` Էսեկել Լավեսի («Նապոլի», Իտալիա), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Իսպանիա), Անխել Դի Մարիա, Գոնսալո Իգուաին (2-ն էլ «Ռեալ», Իսպանիա), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի, Անգլիա):