Bentley-ն պատրաստվում է «Դակարի» ավտոմրցաշարին

02:43 • 19.05.12

Բրիտանական լյուքս դասի ավտոարտադրող Bentley-ն նպատակ ունի հայտնի «Դակարի» ավտոմրցաշարին մասնակցելու: Հաղորդվում է, որ մրցաշարին կմասնակցի ոչ թե առաջին Bentley քրոսովերը, որի կոնցեպտը ներկայացվեց Ժնևի ավտոսրահում, այլ Volkswagen Touareg-ի կատարելագործված տարբերակը, հաղորդում է բրիտանական Car Magazine պարբերականը:

 

Ըստ պարբերականի ընկերությունը «Դակարին» կմասնակցի արդեն հաջորդ տարի, դրա համար Bentley գնում է այն կատարելագործված Volkswagen Touareg-ները, որոնք VW Motorsport ստորաբաժանումը վաճառքի է հանել, քանի որ գերմանական ավտոկոնցեռնը որոշել է իր ուժերը կենտրոնացնել մրցաշավներում: Bentley-ում մտադիր են դրանք ավելի կատարելագործել, որ մեքենաները պատշաճ կարաղանան ներկայանալ արդեն հաջորդ տարի:


Ինքնին Bentley-ի արտաճանապարհային քրոսովերը դեռ պատրաստ չէ: EXP 9F մակնշված մոդելը միայն կոնցեպտուալ տերբերակով է պատրաստ, սակայն կասկած չկա, որ շուտով այն շուկայում կհայտնվի: Ներկայում արտադրողը գնահատում է սպառողների պոտենցիալ արձագանքը և մեքենան հարմարեցնում է դրան:

 

Ընկերության նախագծային բաժանմունքի ղեկավար Ռոլֆ Ֆրեխը հայտարարել է, որ Bentley-ի առաջին արտաճանապարհայինը ամենայն հավանականությամբ նույնքան լավ ամենագնաց հատկություններով օժտված չի լինի, ինչպես օրինակ Range Rover-ը, սակայն ընկերությունը, այնուամենայնիվ, հույս ունի, որ ունևոր գնորդները լյուքս դասի այդ արտաճանապարհայինի համար պատրաստ կլինեն դատարկելու դրամապանակները:


Ընկերությունը ցանկանում է, «Դակարի» ավտոմրցաշարին մասնակցելով, փորձ ձեռքբերել մի ոլորտում, որտեղ Bentley –ն դեռևս մուտք չուներ: