Թեմզայում «Բին Լադեն» անվանումով նավակ են չեզոքացրել (լուսանկարներ)
Բրիտանացի իրավապահները Թեմզա գետում նշմարել և դուրս են բերել Bin Laden անվանումով նավակ, հայտնում է Daily Mail-ը:
Իրավապահները պնդել են, որ այն «սպառնալիք է Օլիմպիական խաղերին», այն դեպքում, երբ իրականում դա ընդամենը կատակ է եղել. Լորենս Գոդֆրին պարզապես թույլ է տվել, որ իր 11-ամյա որդին իր մտքով անցած անունը տա իրենց մակույկին:
Երեխան էլ, պարզվում է, Բին Լադեն անունը լսել է հեռուստատեսությամբ ու մտածել է, որ զվարճալի անուն է:
Արդարացումներին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են, որ «հնարավոր է ոչ բոլորը կիսեն հումորի նմանօրինակ զգացումը»:









