Չեխ. Եթե գործը հասնի 11 մետրանոցներին, ես պատրաստ եմ
«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը խոստովանել է, որ լավ է նախապատրաստվել շաբաթ օրը «Բավարիայի» հետ կայանալիք եզրափակիչին ու պատրաստ է, եթե գործը հասնի 11 մետրանոցներին:
29-ամյա դարպասապահը մասնակցել է 2008 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որտեղ իր թիմը զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին» հենց 11 մետրանոց հարվածաշարերում:
«Ես ամբողջովին պատրաստ եմ 11 մետրանոցներին, բայց կարծում եմ, որ այս մրցավեճի ելքը որոշվելու է 90 րոպեների ընթացքում:
Ես նայել եմ «Բավարիայի» խաղերի տեսագրությունը: Ամեն ինչ շատ անկանխատեսելի է: Վերջին պահին որոշիչ կարող է լինել, թե 11 մետրանոցն իրացնողն արդյոք բավականաչա՞փ ուժեղ ու հանգիստ է:
Եթե դա այդպես է, դարպասապահը ոչ մի շանս չունի: Այնպես որ այս հարվածաշարերում դու փորձում ես ստիպել դիմացինին սխալվել»,-Չեխի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:









