Չինաստանում կառուցվող թունելում պայթյուն է որոտացել. 20 բանվոր կորած է համարվում
Չինաստանի Հունան նահանգում կառուցվող ավտոմոբիլային թունելում այսօր պայթյուն է որոտացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը:
«Շինանյութ տեղափոխող մեքենան» մուտք է գործել թունել ու պայթել բեռնաթափման ժամանակ: Պայթյունի պահին թունելում գտնվել է 24 բանվոր: Փրկարարներին հաջողվել է թունելից դուրս բերել 4-ին, սակայն 20 բանվորի ճակատագիրը դեռ անհայտ է:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Տարվում է հետաքննություն:









