Ուժեղ պայթյուն Դեր Զորում
Սիրիացի ակտիվիստների և պետական լրատվամիջոցների հաղորդմամբ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի արևելյան Դեր Էզ-Զոր քաղաքը. թիրախը եղել է անվտանգության կառույցներից մեկը, փոխանցում է Press TV-Ն:
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների տվյալների՝ կա 6 զոհ, մոտ 100 վիրավոր:
Ըստ Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտանոց» կազմակերպության՝ պայթեցվել է մեքենայի մեջ տեղադրված ռումբ Ռազմական հետախուզության և օդուժի վարչության շենքի մոտ:
Անցած ամիսների ընթացքում անվտանգության կառույցները թիրախ են դարձվել Սիրիայի մի շարք քաղաքներում:









