Շան ամենաթանկարժեք պարանոցակապն արժե 3.2 մլն դոլար

18:34 • 19.05.12

Պարզվում է` ադամանդները միայն կանանց լավագույն «ընկերները» չեն. դրանք կարող են զարդարել նաև չորքոտանիներին, մասնավորապես` շներին, որոնց համար էլ ոսկերիչները ստեղծել են աշխարհի ամենաթանկարժեք պարանոցակապը, հայտնում է «Բիզնես սթայլ»-ը:


3.2 մլն դոլար արժողության պարանոցակապի պատրաստման համար օգտագործվել է պլատին, սպիտակ ոսկի ու կոկորդիլոսի կաշի:

Այն զարդարվել է 52-կարատանոց 1.600 ադամանդներով:

 

 

Ի դեպ, Bijoux բրենդին պատկանող I Love Dogs Diamonds ընկերության մասնագետները ստեղծել են նման «փոխկապների» մի ամբողջ հավաքածու: La Collection de Bijoux կոչվող հավաքածուի ամենաէժան նմուշն արժե 150.000 դոլար: Բոլոր պարանոցակապերը զարդարված են ադամանդներով: