Երկրաշարժի հետևանքով Ադրբեջանում մոտ 500 տուն է փլուզվել

13:37 • 19.05.12

Երեկ Ադրբեջանի Զաքաթալա շրջանում գրանցված երկրաշարժի հետևանքով մոտ 500 տուն է փլուզվել, տեղեկացնում է «Սալամ Նյուզ»-ը։

 

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով տեղանքում վթարային շինություններն ավելացել են։

 

Շրջանի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը նշել է, որ այս պահի դրութամբ՝ ուսումնասիրվում են բոլոր վթարային շենքերը, այդ թվում դպրոցները։

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Զագաթալայի շրջանում 6 բալ ուժգնութամբ երկրաշարժ էր գրանցվել։ Զոհեր չկան։