Ահաբեկչություն Իտալիայում. 1 զոհ, 7 վիրավոր
Իտալիայի Բրինդիզի քաղաքի քոլեջներից մեկի դիմաց որոտացած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վնասվածք ստացել, տեղեկացնում է Sky News-ը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07։50-ին։ Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել աղբարկղի մեջ։
Նշվում է, որ զոհը ուսումնական հաստատաւոյթնա ուսանող է:
Ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննությունը։ Նախնական վարկածով՝ պայթուցիկը եղել է ինքնաշեն։ Քոլեջը կրում է իտալական մաֆիայի կողմից սպանված դատավոր Մորվիլո Ֆալկոնեի անունը։ Այսօր լրանում է այդ սպանության տարելիցը։









