Facebook-ի դեմ 15 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացվել
Facebook սոցիալական ցանցի օգտատերերը ԱՄՆ Կալիֆոռնիայի Սան-Խոսեի դատարան հայց են ներկայացրել, որում ընկերությանը մեղադրում են իրենց համացանցային գործունեությանը հետևելու համար և 15 մլրդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում են պահանջում:
Ընդհանուր առմամբ, նման մեղադրանքներով դատարան 21 հայց է ներկայացվել: Որոշ հայցվորներ պնդում են, որ Facebook-ը հետևել է նրանց ցանցային գործունեությանը նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերերը իրենց Facebook-ի հաշիվը փակած և կայքից դուրս եկած են եղել:
Սոցիալական ցանցի դեմ հայցերը ներկայացվել են այն նույն օրը, երբ Facebook-ը իր բաժնետոմսերը վաճառքի հանեց ամերիկյան Nasdaq բորսայում: Ներկայում ընկերության արժեքը ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում:









