Մեծ Բրիտանիայի թագուհու դուստր իշխանուհի Աննան երկիր հասցրեց օլիմպիական կրակը

05:16 • 19.05.12

Օլիմպիական կրակը հասավ Մեծ Բրիտանիա՝ արքայադուստր Աննայի և լոնդոնյան Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի միջոցով: Հունաստանից А319 օդանավը, որը հատուկ օլիմպիական` ոսկեգույն, սպիտակ և դեղին գույներով էր ներկված, վայրէջք կատարեց Կորնոուլ դքսության բրիտանական ՌՕՈՒ «Կալդրոուզ» ռազմաբազայում:


Արքայադուստր Աննան միակն է արքայական ընտանիքից, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին: Նա 1976թ. Օլիմպիադային մասնակցել է ձիասպորտի մրցույթին՝ Մոնրեալում և եռամարտի անհատական առաջնությունում 24-րդ տեղն է զբաղեցրել:


Բրիտանական հողում առաջին ջահը վառվել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կողմից, ապա օլիմպիական կրակը Լոնդոնի Սքոթլանդ Յարդի ոստիկանական ստորաբաժանման կողմից հսկողության տակ է առնվել:


Կրակն այս գիշերը կանցկացնի ավիաբազայում, որտեղից մայիսի 19-ի առավոտյան կմեկնարկի նրա նախաօլիմպիական էստաֆետային փոխանցումը: