«Գրավիր Ֆրանկֆուրտը» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով (տեսանյութ)
Գերմանիայում «Գրավիր Ֆրանկֆուրտը» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 400 մարդ է ձերբակալվել, հայտնում է 1tv.ru-ն:
Ակցիայի մասնակիցները շրջափակել են քաղաքի ֆինանսական հաստատությունները, մասնավորապես` Եվրոպայի Կենտրոնական բանկի շենքը (գտնվում է Ֆրանկֆուրտում)` իրենց վրդովմունքը հայտնելով Եվրամիության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը:
Մասնակիցները սկսել են բարիկադներ կառուցել, կոտրել ճանապարհային նշանները և նստացույցներ կազմակերպել փողոցների երթևեկելի հատվածներում, ինչի պատճառով ոստիկանությունն սկսել է ուժ կիրառել նրանց նկատմամբ:
«Գրավիր Ֆրանկֆուրտը» «Գրավիր» շարժման մասնաճյուղն է: Կան նաև «Գրավիր Ուոլ Սթրիթը», «Գրավիր Լոնդոնը» և այլ շարժումներ:









