Օլանդը պետք է մտածի ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դերի շուրջ իր պատկերացման մասին. Պենտագոն

21:01 • 19.05.12

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, նախքան ՆԱՏՕ գալիք գագաթաժողովին Աֆղանստանից ֆրանսիական կոնտինգենտի դուրսբերման մասին հայտարարելը, պետք է մտածի ՆԱՏՕ-ի կազմում Ֆրանսիայի դերի իր պատկերացումների մասին, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ջեյմս Թաունսենդը:


«Նա նման խոստում է տվել իր նախընտրական արշավի ժամանակ»,- ասել է Թաունսենդը՝ հիշեցնելով մինչև տարեվերջ ֆրանսիացի զինվորականներին Աֆղանստանից դուրս բերելու Օլանդի պարտավորության մասին:


«Սակայն
նա, ով նախագահ է դառնում, պետք է իր խոստումները համադրի իրականության հետ»,– ավելացրել է նա:


ԱՄՆ
պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի խոսքով, Չիկագոյում մայիսի 20-21 կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգի հիմնական թեման կվերաբերի Աֆղանստանում ՆԱՏՕ–ի առաքելությանը։


«
Մենք այնտեղ միասին ենք մտել և միասին էլ պետք է դուրս գանք Աֆղանստանից: Այսպիսին պետք է լինի գագաթաժողովի հիմնական ուղերձը, որի հետ մինչ այժմ համաձայնել են և ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի կառավարությունները»,- ավելացրել է Թաունսենդը:


Հիշեցնենք
, որ Աֆղանստանից ֆրանսիական զորամիավորման` մինչև ընթացիկ տարվա վերջը դուրսբերումը Ֆրանսիայի նոր նախագահի ծրագրի արտաքին քաղաքականության մասի հիմնական կետերից է:


Ֆրանսիայի ն
ախորդ ղեկավարությունը պնդում էր, որ նման բարդ գործողության իրականացումը սեղմ ժամկետում տեխնիկապես անհնար է:

Ռազմական փորձագետների պնդմամբ, 3.600 ֆրանսիացի զինվորականի և 1.200  միավոր տեխնիկայի դուրսբերման համար 12-ից 18 ամիս ժամանակ է պահանջվում: