Հոնդուրասյան բանտում հերթական ապստամբությունն է կասեցվել
Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքի բանտերից մեկում հերթական ապստամբության ժամանակ իրավապահները բախվել են բանտակյալների հետ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վնասվածք ստացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Բախումների պատճառը` ձերբակալվածներից մեկին բռնաբարության մեջ մեղադրանքն է եղել։ Նշվում է, որ երկու կանաք եկել են իրենց բարեկամին տեսակցության, սակայն բանտարկյալներից մեկը բռնաբարել է նրանց։
Այսօր, իրավիճակը կայունեցնելու նպատակով ոստիկանները որոշել են գրոհել ապստամբող բանտարկյալներին։ Ոմանց տեղափոխել են այլ կալանավայրեր։
Նշվում է, որ Հոնդուրասում կա 24 քրեակատարողական հիմնարկ, որոնք նախատեսված են 8 հազ բանտարկյալի համար, սակայն այնտեղ գտնվում են 13 հազը, ինչի պատճառով, հաճախ ընդհարումներ են լինում։









