Իտալիայի Բրինդիզի քաղաքի քոլեջներից մեկի պայթյունի մեջ կասկածվում է մաֆիան

16:48 • 19.05.12

Իտալիայի Բրինդիզի քաղաքի քոլեջներից մեկի մոտ այսօր առավոտյան որոտացած պայթյունի գործը քննող իրավապահները հակված են այն վարկածին, որ այս հանցագործության ետևում կանգնած է իտալական մաֆիան, հայտնում է Adnkronos-ը` վկայակոչելով քննչական մարմիններին:


Նշվում է նաև, որ ահաբեկչության օբյեկտը հենց քոլեջն է եղել, և ոչ հարևանությամբ գտնվող դատարանի շենքը:


Պայթյունը որոտացել էր երևանյան ժամանակով ժամը 10.00-ին, այն պահին, երբ քոլեջի սաները գնում էին պարապմունքների: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 7 մարդ: Երկու ուսանող հիվանդանոց էին տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, ավելի ուշ նրանք մահացել են:


Իրավապահները պարզել են, որ պայթուցիկ սարքը բաղկացած է եղել  իրար միացված գազի երկու բալոններից, որը տեղադրված է եղել քոլեջի մուտքի մոտ:

Քոլեջը կրում է իտալական մաֆիայի կողմից սպանված դատավոր Մորվիլո Ֆալկոնեի անունը։ Նա կնոջ ու երեք թիկնապահների հետ սպանվել էր 1992 թ.-ի մայիսի 23-ին։