73-ամյա ճապոնուհին Էվերեստը նվաճած ամենատարեց կինն է

11:01 • 19.05.12

Ճապոնուհի լառնագնաց 73-ամյա Տամաե Վաիանաբեն աշխարհում ամենատարեց կինն է, ում հաջողվել է «նվաճել» Էվերեստ լեռան բարձունքը, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը։

 

Տիբեթի լեռնագնացության ասոցացիայի ներկայացուցիչ Անգ Թշերինգի խոսքերով՝ Տամաեին, իր չորս թիմակիցների հետ հաջողվել է բարձրանալ 8.850մ բարձրության վրա։

 

Թշերինգի խոսքերով՝ տարեց լեռնագնացուհին լավ մարզավիճակում է և պատրաստ է առանց որևէ միջամտության վերադառնալ լեռան ստորոտում տեղակայված բազա։

 

Հավելենք, որ Տամաեն 2002թ ևս մեկ անգամ բարձրացել էր Էվերեստը, այն դառնալով ամենատարեց լեռնագնացուհին, ում հաջողվել է բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը։