Սունդուկյանցիներն առաջին անգամ «Ջոն Արքա» պիեսը ներկայացրեցին Լոնդոնում (լուսանկարներ)

13:30 • 19.05.12

Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը մայիսի 16-ին և 17-ին հաջողությամբ հանդես է եկել Շեքսպիրի Գլոբուս թատրոնի բեմում՝ պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի «Ջոն Արքա» պիեսը:


ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազում օտարազգի հանդիսատեսներ:


Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր է գնահատվել Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշել է, որ անզուգական էր «Ջոն Արքան»՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր է գնահատել դերասանների կատարողականությունը և պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:


Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր: