Ամերիկյան Մերիլենդ նահանգը թույլատրել է միասեռականներին ամուսնալուծվել, սակայն ամուսնանալ դեռ չի կարելի
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի դատարանը թույլատրել է նահանգի տարածքում միասեռականներին պաշտոնապես ամուսնալուծվել, չնայած այստեղ դեռ օրենքի ուժ չի ստացել հոմոսեքսուալիստների ամուսնությունը, հայտնում է BBC-ն: Միասեռականների ամուսնությունները Մերիլենդում օրինականացվել են այս տարվա մարտին, սակայն օրենքն ուժի մեջ կմտնի միայն 2013թ.-ից:
Դատավորները միաձայն բավարարել են լեսբիական մի զույգի հայցը, որով նրանք ցանկանում են ամուսնալուծվել: Ջեսիքա Փորթն ու Վիրջինիա Քաուանն ամուսնացել են Կալիֆորնիայում, 2008 թ.-ին, սակայն 2 տարի անց 27-ամյա Փորթն ու 30-ամյա Քաուանը որոշել են ամուսնալուծվել Մերիլենդում, բայց դատարանը թույլ չի տվել նրանց անել դա:
Նահանգում միասեռականների ամուսնության օրինականացմանը դեմ հանդես եկողները հույս ունեն նոյեմբերին անցկացվելիք հանրաքվեով չեղյալ հայտարարել այն: Իսկ նման հանրաքվե անցկացնելու համար նրանք մինչև հուլիս պետք է հավաքեն 56 հազ ստորագրություն:
Ներկայում ԱՄՆ-ում միասեռականների ամուսնություններն օրինականացվել են միայն 6 նահանգում:









